shantnews.am: Իրանի առաջին փոխնախագահ Էշաք Ջահանգիրը հայտարարել է, որ չնայած ամերիկյան պատժամիջոցներին՝ Իրանը շարունակում է նավթ վաճառել: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Ջահանգիրի խոսքերով՝ Թեհրանը «տարբեր միջոցներ է գտնում իր նավթը արտաքին շուկա հանելու՝ անկախ այն բանից, որ իր անմիջական հարևանները և դաշնակիցները չեն համարձակվում իրանական նավթ գնել»:
Իրանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ Թեհրանը գիտի ամերիկյան արգելքները շրջանցելու ձևերը: