ԱՄՆ-ն լրացուցիչ զորք կուղարկի Մերձավոր Արևելք |tert.am|

tert.am։ ԱՄՆ-ն մտադիր է հավելյալ զորք ուղարկել Մերձավոր Արևելք` ի պատասխան Իրանի կողմից առկա «սպառնալիքի», որը, Վաշինգտոնի կարծիքով, պատասխանատու է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա իրականացված ենթադրյալ հարձակման համար: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Թե որքան զորքի մասին է խոսքը գնում, գործակալությունը չի հստակեցնում: Պենտագոնն էլ հայտարարել է, որ ներկա պահին որևէ տեղեկություն չի կարող հաղորդել: Ավելի վաղ ԱՄՆ-ն նոր, գունավոր լուսանկարներ էր հրապարակել Օմանի նեղուցում գրանցված միջադեպի վերաբերյալ և շարունակել էր մեղադրել Իրանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով