Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնավոր զրույց է ունեցել Իսպանիայի թագավորի հետ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ մասնակցել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովի պատվիրակների պատվին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը։

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը նախարար Էրիկ Գրիգորյանի հետ մասնավոր զրույցում կիսվել է Հայաստանի մասին իր տպավորություններով, մասնավորաբար նշելով, որ հաճախ է տեղեկանում Հայաստանում ընթացող դրական գործընթացների մասին։
Ընդունելության ընթացքում Ֆիլիպ VI-ը ողջունել է «COP-25»-ի պատվիրակներին ու իր ուղերձը հղել մասնակից երկրները ներկայացնող պաշտոնյաներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով