Ոստիկանները բռնի ուժով հեռացնում են ՀՅԴ երիտասարդներին ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտից |aysor.am|

aysor.am: Ոստիկաններն այս պահին ուժով հեռացնում են ՀՅԴ երիտասարդներին ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտից:

Ավելի վաղ ոստիկանները 5 րոպե ժամանակ էին տվել երիտասարդներին՝ նախարարության մուտքն ազատելու համար, մինչդեռ վերջիններս հրաժարվեցին նստացույցը դադարեցնել՝ պնդելով, որ իրենք Սահմանադրություն են կարդում բարձրաձայն ու իրազեկում բոլոր անտեղյակներին իրենց պարտականությունների մասին:

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները հայտարարել էին, որ ժամը 15:00-ին գալու են նախարարություն՝ հանդիպելու նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Նրանք կես ժամ տվեցին նախարարին հանդիպման գալու համար: Մինչդեռ, տեսնելով որ նախարարը չի գալիս հանդիպման, երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատն ու բողոքի ակցիան սկսեցին իրականցնել նախարարության մուտքի դիմաց:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով