Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը կբանակցեն |aliq.ge|

aliq.ge: Դիվանագիտական կորպուսի նախաձեռնությամբ, վաղը՝ նոյեմբերի 30-ին, իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները հանդիպում կունենան: Հանդիպման ընթացքում կողմերը կխոսեն նաև վերջին շրջանում լայնորեն քննարկվող ընտրությունների «Գերմանական մոդելի» մասին:

Խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ օրվա վերջում հայտնի կդառնա հանդիպման վայրն ու ձևաչափը:

«Խորհրդատվություններ ենք ունեցել միջազգային գործընկերների հետ, ես զրուցել եմ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, դեսպանների հետ: Նրանք իրենց նախաձեռնությունն են հայտնել առ այն, որ չնայած ընդդիմության կողմից արված ապակառուցողական գործողությունների՝ միևնույնն է հնարավոր է երկխոսության ձևաչափով զրուցելը»,- ասել է Կոբախիձեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով