Մեկնարկել է քննիչ հանձնաժողովի նիստը, ըստ ԱԺ նախագահի՝ վարչապետը «սենսացիոն» հայտարարություններ է անելու |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստն ընթանում է ուղիղ եթերում, լրագրողներին նիստերի դահլիճ մտնել չի թույլատրվել։

Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես«Սա իմ ունեցած լավագույն հնարավորությունն է համապարփակ կերպով խոսել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության, 2020 թվականի 44-օրյա պատերազմի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորգարման հետ կապված հանգամանքների մասին ելույթի և հարցուպատասխանի միջոցով», – ասաց Փաշինյանը։

Ըստ ընթացակարգի՝ այսօր Փաշինյանը ելույթ կունենա, իսկ առաջիկա նիստին արդեն պատգամավորները վարչապետին հարցեր տալու հնարավորություն կունենան։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ վարչապետը սենսացիոն հայտարարություններ է անելու։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն