Վրաստանում բերման ենթարկվածներ կան, այդ թվում Ուգուլավան |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիի ազգային գրադարանի մոտ մի քանի ցուցարար է բերման ենթարկվել։

Նրանց թվում են նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներ Գիգի Ուգուլավան և Գիորգի Կանդելակին։

Ցուցարարների և ոստիկանության միջև իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ժամանել է ազգային գրադարան։

Բերման ենթարկելուց քիչ անց Ուգուլավան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախ ձերբակալել են, հետո ազատ արձակել իրեն, ու ինքը տաքսիով վերադառնում է խորհրդարանի մոտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով