ԱՄՆ-ն ոչինչ չի շահի՝ խրախուսելով ցույցերն ու սաբոտաժն Իրանում |irna.ir|

irna.ir: Իրանի պառլամենտի` Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի շահի՝ խրախուսելով ցույցերն ու սաբոտաժն Իրանում։

Լարիջանին սա հայտարարել է Մեջլիսի նիստի ժամանակ` առավոտյան՝ անդրադառնալով վառելիքի գնի բարձրացման պատճառով երկրի տարբեր մասերում տեղի ունեցող բողոքի ցույցերին։

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն իր աջակցությունն էր հայտնել ցուցարարներին, որոնք վնասել են պետական սեփականությունը՝ հրահրելով անկարգություններ», – ասաց խոսնակը՝ նման պահվածքն անվանելով ամոթալի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Փոմփեոն հեռագիր էր ուղարկել, որտեղ նշված էր․ «ԱՄՆ, լսում են ձեզ։ ԱՄՆ, աջակցում են ձեզ։ ԱՄՆ, ձեզ հետ են»։

Լարիջանին նշեց, որ նման հաղորդագրությունը վկայում է ԱՄՆ անազնվության մասին։

Իր խոսքում Լարիջանին հաստատեց խորհրդարականների վճռականությունը՝  իրադարձություններին լրջորեն հետևելու և մարդկանց տնտեսական խնդիրները լուծելու հարցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով