Վայոց ձորի մարզպետարանն այս անգամ հայց է ներկայացրել Ջերմուկի ավագանու դեմ |hetq.am|

hetq.am։ Ջերմուկ համայնքի ավելի քան երեք հազար բնակիչներ ներկայացրել էին հանրագիր, որի հիման վրա համայնքի ավագանին 2018թ. դեկտեմբերի 18-ին որոշել էր «հավանություն տալ Ջերմուկ համայնքի բնակիչների՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը»:

Վայոց ձորի մարզպետարանը նոյեմբերի 14-ին դիմել է վարչական դատարան ընդդեմ Ջերմուկի ավագանու՝ «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումն, անվավեր ճանաչելու պահանջով:

Արենի խոշորացված համայնքի ավագանու ՝ համայնքը էկո-տնտեսական տարածք ճանաչելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով մարզպետարանը սեպտեմբերի 5-ին դիմել էր վարչական դատարան:

Ավելի վաղ՝ հուլիսի 29-ին էլ դիմել էր դատարան՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես են եկել 5 համայնք՝ 2018թ. գարնանը` Նոյեմբերյանը, 2018թ. աշնանը՝ Ջերմուկը, 2019թ. ապրիլին՝ Գլաձորը և 2019թ. մայիսին՝ Արենին և Եղեգնաձորը։

Եթե նախորդ հայցադիմումները դատարան մուտք էին արվել Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, ապա Ջերմուկ համայնքի ավագանու որոշման դեմ ներկայացված հայցը՝ Արարատ Գրիգորյանի, ով այդ պաշտոնում նշանակվել է հոկտեմբերի 31-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով