10 մլն ծառ տնկելու նախագիծը անտառվերականգնման մասն է. Նախարար |panarmenian.net|

panarmenian.net: Բյուջեում չկա որևէ հիշատակում 2020-ին 10 մլն ծառերի տնկման ծրագրի ֆինանսավորման մասին, քանի որ ծրագիրը անտառվերականգնման նախագծի մի մասն է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի դիտարկմանը, թե 10 մլն ծառ տնկելու ծրագրի վերաբերյալ 2020-ի բյուջեում որևէ տող չկա, մինչդեռ դրա համար մոտ 20 մլրդ դրամ է պահանջվում:

Նախարարը նշել է, որ պետական բյուջեով ընդհանուր առմամամբ անտառվերականգման աշխատանքների համար նախատեսված է $1 մլն։

Գրիգորյանի խոսքով՝ իրենք ենթադրում են, որ ծրագիրը լինելու է համահայկական, սակայն բանակցություններ են տարվում այլ երկրների հետ՝ համատեղ ֆինանսավորում իրականացնելու համար։ Նախարարը նշել է, որ բարեկամ երկրներից մեկը խոստացել է 1 մլն տնկի անվճար տրամադրել Հայաստանին։ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ առանձնացվել են այն տարածքները, որտեղ լինելու է ծառատունկը, և որոշվել են տնկվող ծառերի տեսակները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով