lragir.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի հետ կապված որևէ վարկած դեռ չունի:
Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Որևէ վարկած չունենք դեռ: Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Քիչ հետո կերևա, որ արդեն տարածման վտանգ չկա: Ներսում կրակ կա, հրշեջները կմտնեն տանիքի տակ, որպեսզի տանիքի տակի հրդեհները փորձեն հանգցնել: Տուժածներ չկան»,- ասաց Ցոլակյանը: