shantnews.am: Իրանի պաշտպանության նախարարությունը հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության «Հորդատ 15» հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտնել է Fars News Agency-ն:
Փորձարկումներն անցկացվել են լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում՝ հյուսիսային Սեմնան նահանգում: Հակաօդային պաշտպանության նոր համակարգը կարող է 150 կմ շառավղով հայտնաբերել տարբեր թիրախներ, ներառյալ՝ ռազմական ինքնաթիռներ, դրոններ և հետևել դրանց մինչև 120 կմ հեռավորության վրա:
«Հորդատ 15» համակարգն ի վիճակի է նաև հայտնաբերել հստակ չերևացող թիրախները մինչև 85 կմ շառավղով և խոցել դրանք 45կմ հեռավորությունից:
Իրանը սեփական հակաօդային պաշտպանության նոր համակարգը ներկայացրել էր դեռ այս տարվա հունիսին: