100 մլն դոլարի բյուջետային վարկ ՀՀ-ին՝ Եվրասիական զարգացման բանկից. այն ուղղվելու է բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին: Խոսքը 100 մլն դոլարի վարկի ներգրավման մասին է:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ելնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակից՝  պետական պարտքի կառավարման 2024-2026 թվականների ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակվել է 2024թ.փոխառության տարեկան ծրագիրը։

Համաձայն վերոնշյալի՝ 2024թ. ֆինանսավորման ընդհանուր պահանջը կազմում է 970.9 մլրդ դրամ, որի 67.6%-ը նախատեսվել է ներքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին, իսկ 32.4%-ը՝ արտաքին փոխառությունների հաշվին։

Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, գնահատվում է տարեկան մոտ 400-450 մլն ԱՄՆ դոլար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով