Ֆրյազինո քաղաքի գիտահետազոտական ինստիտուտում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի |tert.am|

tert.am: Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհը, նախնական տվյալներով, ութ մարդու կյանք է խլել։

Այս մասին փոխանցում է Ինտերֆաքսը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններ:

 

«Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է ընդհանուր առմամբ ութ մարդ»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆրյազինոյում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը։

Մոսկվայի մարզի ղեկավարը հայտնել էր 8-հարկանի շենքի 5-ից 7-րդ հարկերում հրդեհների մասին։

Մեկ մարդու հաջողվել է դուրս բերել շենքից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով