Ֆրանսիան Հայաստանի կողքին է. կշարունակենք համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Մակրոն

Կշարունակենք զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար»,- հայտարարեց Մակրոնը։

Նա նշեց, որ Ֆրանսիան շարունակում է իր մարդասիրական հանձնառությունը՝ ի նպաստ Հայաստանի և ԼՂ-ի փախստականների՝ տրամադրելով 29 միլիոն եվրո օգնություն 2023-ին:

Ֆրանսիան կշարունակի նաև վճռականորեն աջակցել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով