Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին մարտնչող ծայրահեղականների կողմից բազմաթիվ հարձակումներից հետո: Այդ մասին նշված է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում:

«Իսրայելի իշխանությունները պատասխանատու են նման բռնությունները կանխելու, ինչպես նաև ստատուս քվոյի ցանկացած փոփոխության համար:

Ֆրանսիան վերահաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայ համայնքի հետ և շարունակելու է ամենայն ուշադրությամբ հետևել իրավիճակին»,- նշել են հյուպատոսությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով