Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորում է հնարավորինս շուտ հեռանալ Իրանից

Ֆրանսիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ լքել այդ երկիրը՝ էսկալացիայի վտանգի պատճառով:

«Ֆրանսիացիներին, որոնք գտնվում են Իրանում, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը՝ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ ռիսկի պատճառով»,- լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ գերատեսչությունը Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Իսրայել, Լիբանան և պաղեստինյան տարածքներ այցելելուց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով