Ֆրանսիան երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի. Մակրոն

Ֆրանսիան երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի։ Այս մասին X-ի իր էջում հայատառ գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
 
«Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը»,–գրել է Մակրոնը։
Ավելի վաղ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր գրառում արել X-ի իր էջում։ Նա նշել էր, որ հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակում է ունեցել Էմանուել Մակրոնի հետ ամուր բարեկամության կապերի խորացման, երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման, ԵՄ-ի հետ մերձեցման և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով