Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ըստ Ելիսեյան պալատի՝ Մակրոնն աջակցություն է հայտնել Ուկրաինային ռազմական օգնության ավելացմանը և Զելենսկու առաջարկած՝ 10 կետից բաղկացած խաղաղության բանաձևին։

«Խոսել ենք պաշտպանական ոլորտում համագործակցության և խաղաղությունը մոտեցնելու մասին: Մենք ամփոփեցինք վերջին այցերի արդյունքները և մանրամասն քննարկեցինք հետագա դիվանագիտական ջանքերը, մասնավորապես՝ Խաղաղության բանաձևի իրագործման ուղղությամբ», – գրել է Ուկրաինայի նախագահը Թվիթերում:

 

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով