Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը ճանապարհ դեպի նոր պատերազմ․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ Հայաստանի՝ ֆրանսիական CAESAR համակարգերի ձեռքբերման պայմանագրի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիայում CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրմանը։

«Այն փաստը, որ, չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր ու հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, Հարավային Կովկասում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական վկայությունն է» – նշում է երկրի պաշտպանական գերատեսչությունը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ «Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար»։ 

Երկրի ՊՆ-ն հայտարարում է՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը քաղաքական անպատասխանատվություն է և ճանապարհ դեպի նոր պատերազմ»։ 

Ադրբեջանի ՊՆ-ն նաև նշում է, թե Հարավային Կովկասում իրավիճակի սրման և ռազմական գործողությունների նոր օջախի ստեղծման «պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարության վրա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով