Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին 2026 թվականի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու առթիվ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։ 

Այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ 

«Շնորհավորում ենք Հայաստանին, որն ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր։

Ընտրություն, որն ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական ​​մայրաքաղաքի կարգավիճակը», – նշված է դեսպանի գրառման մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով