Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը՝ ընդգծելով, որ ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից

Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝  նշելով, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։

«Ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած այդ ծանր միջադեպի զոհերի համար, որի ընթացքում Լաչինի միջանցքի մերձակայքում ոստիկանների տեղափոխող ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», – ասված է հայտարարությունում։

Ֆրանսիայի ԱԳՆ-ից նաև ընդգծել են, որ միջադեպը պետք է ամբողջությամբ հետաքննվի։ 

«Մենք նաև կոչ ենք անում կողմերին խստորեն պահպանել հրադադարը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով