Ֆրանսիականի ցուցարար ուսանողների առաջ փակել են Սլավոնական համալսարանի մուտքը

Ֆրանսիական համալսարանի ուսանողներն այսօր դասադուլ են իրականացրել։ Նրանք իրենց համալսարանից երթով շարժվել են դեպի Եվրոպական, Ամերիկյան ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններ, որտեղ նրանց են միացել այդ համալսարաններից ուսանողներ։ 

Ցուցարարը, սակայն, չեն կարողացել մուտք գործել Հայ-ռուսական համալսարանի բակ․ վերջինիս ղեկավարությունը փակել է մուտքի գլխավոր դարպասները։ Դարպասներից դուրս նրանք շարունակել են իրենց ակցիան՝ «Ուսանո՛ղ, միացի՛ր», «Արցախ» վանկարկումներով։

Այնուհանդերձ, ավելի ուշ ՀՌՀ–ի մի շարք ուսանողներ եւս միացել են ցուցարարներին։

Նշենք, որ դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՌՀ-ի մամուլի բաժինը՝ նշելով, որ համալսարանում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն աշխատանքային ռեժիմով․ «Հայ-ռուսական համալսարանում մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է այս օրերին Արցախում և Հայաստանում, ողջ հայ ժողովրդի հետ կիսում ենք մեր հայրենակիցների վիշտն ու ցավը։ Սակայն որևէ նպատակաուղղված գործողություններ, միտված ուսանողների և բուհի անձնակազմի մասնակցությանը քաղաքացիական անհնազանդության ակցիաներին կամ մասնակցության արգելքին, ՀՌՀ-ում չեն իրականացվում: Ուսումնական գործընթացում էական շեղումներ չեն արձանագրվել, դասերը անցկացվել սովորական կարգով»,- ասվում է համալսարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Շարունակելով ակցիան՝ ուսանողները տարբեր խմբերով նստացույց են արել Տիգրան Մեծ փողոցում, մի պահ փակել են Ֆրանսիայի հրապարակը։ 

Այժմ մի մասն Ամիրյան փողոցում է, այնտեղ աղբամաններով փակում են փողոցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով