Ֆոն դեր Լայենը երկրորդ անգամ ստանձնում է Եվրահանձնաժողովի նախագահությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանը հաստատեց Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Նրա երկրորդ հնգամյա ժամկետով պաշտոնավարման առաջարկին կողմ են քվեարկել 720 պատգամավորներից 401-ը։

Գերմանացի քաղաքական գործիչը ԵՄ օրենսդիր մարմնում ներկայացնում է մեծությամբ առաջին խմբակցությունն՝ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ Այժմ ֆոն դեր Լայենը պետք է Եվրոպական հանձնաժողովի նոր կազմ ձևավորի։ Հաղորդվում է, որ առաջին անգամ նրա գլխավորած գերատեսչությունում կստեղծվի նոր պաշտոն՝ պաշտպանության հարցերով հանձնակատար։

Իր ծրագրային ելույթում Եվրահանձնաժողովի նախագահությունը երկրորդ անգամ ստանձնող գործիչը հայտարարել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու վճռականության մասին, խոսել Ռուսաստանից բխող սպառնալիքների դեմ պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությունից։ Նա խոստացել է հետագայում էլ խստացնել դաշինքի արտաքին սահմանները՝ Ռուսաստանին ու Բելառուսին ուղիղ մեղադրելով երրորդ երկրների միջոցով Եվրամիությանը ճնշելու փորձերի համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով