«Ֆլայ Արնա»-ի աշխատակիցները ահազանգում են, որ չեն ստացել խոստացված աշխատավարձը |hetq.am|

hetq.am: Հայկական «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերության («Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) աշխատակիցներն ահազանգում են, որ այս տարվա մարտից հետո, երբ իրենց ծանուցվել է ընկերության գործունեության դադարեցման մասին, աշխատավարձ չեն ստացել, թեև խոստացել են օրենսդրության համաձայն առաջիկա 2 ամսվա համար աշխատավարձ և արձակման նպաստ վճարել։ 

Ընկերության աշխատակիցը, որն, ինչպես իր մյուս գործընկերները, նախընտրում է անանուն մնալ, «Հետք»-ին պատմել է, որ այս տարվա մարտի 19-ին ընկերության էլ. փոստից աշխատակիցները էլեկտրոնային նամակներ են ստացել այն մասին, որ ընկերությունը դադարեցնում է գործունեությունը, և նշված օրվանից լուծվում է ընկերության ու աշխատակիցների մինչև կնքված աշխատանքային պայմանագիրը։ 

«Ծանուցման մեջ հղում է արվում ՀՀ Աշխատանքային օրենսգրքին, որի համաձայն՝ մենք պետք է վճարվենք մինչև մայիսի 19-ի համար, ինչպես նաև՝ արձակման նպաստ ստանանք։ Սակայն, մենք վճարվել ենք միայն մարտի համար։ Դրանից հետո իմացել ենք, որ ընկերության 49%-ի սեփականատեր «Էյր Արաբիա» ընկերությունը հրաժարվել է կառավարումից, որից հետո աշխատավարձերի վճարման կազմակերպման խնդիր է առաջացել, քանի որ չկա տնօրեն, որը կստորագրի դրա ներքո»,- պատմում է աշխատակիցներից մեկը։ 

«Ֆլայ Արնա»-ն հայ-արաբական համատեղ բիզնես ծրագրերից է։ 

«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պետական է։ Այն պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին, որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով։ Ֆոնդի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում այս օրերին։

Մյուս  49%-ը պատկանում է արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ)» ՍՊԸ-ին, որը փոխկապակցված է «Էյր Արաբիա» («Air Arabia») ավիաընկերությանը։ «Ֆլայ Արնա»-ն կառավարող կազմակերպությունը «Էյր Արաբիա» ԲԲԸ-ն է։

Բաժնետոմսերի մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը ծնունդով Հալեպից է, գործարար։ «Ֆլայ Արնա»-ի սեփականատերերի մասին տեղեկությունները հրապարակված են պետական ռեգիստրում՝ ընկերության կանոնադրության մեջ։ 

Սակայն, ինչպես հայտնի է դարձել, «Ֆլայ Արնա»-ի սեփականատեր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը՝ ԱՆԻՖ-ը, դադարեցնում  է գործունեությունը, և ներկայում ընթանում են ընկերության լուծարման գործընթացի հետ կապված աշխատանքներ։ 

Կառավարության այսօրվա՝ մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված նախածերից մեկով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կառավարման լիազորությունը փոխանցվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ ԱՆԻՖ-ը հայտնվել է կոռուպցիոն գործարքների մեջ։

Աշխատակիցները կվճարվեն միայն, երբ «Ֆլայ Արնա»-ն տնօրեն ունենա

«Ֆլայ Արնա»-ի աշխատակիցների աշխատավարձերի խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Հետք»-ը երկու օր առաջ՝ մայիսի 21-ին, գրավոր դիմել է ինչպես ԱՆԻՖ-ին, այնպես էլ՝ Էկոնոմիկայի նախարարություն։ 

ԱՆԻՖ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ղազարյանը  վստահեցնում է, որ որպես «Ֆլայ Արնա»-ի բաժնետեր՝ ԱՆԻՖ-ն իր իրավասությունների սահմաններում քայլեր է ձեռնարկում, որ ընկերությունն ունենա տնօրեն, որից հետո հնարավոր կլինի վճարել աշխատակիցների աշխատավարձերը։ 

«Աշխատավարձերի ուշացումը պայմանավորված է «Ֆլայ Արնա» ավիաընկերության տնօրինության փոփոխությամբ»,- նշում է Ղազարյանը։ 

Ընկերությունից հետաքրքրվել էինք՝ կա՞ն վճարման նախանշված ժամկետներ։ Պատասխանել են,  որ աշխատավարձերի վճարման գործընթացը կսկսվի տնօրենի նշանակումից հետո։ 

ԱՆԻՖ-ից նաև հաստատում են, որ աշխատավարձերի ուշացման թեմայով «Ֆլայ Արնա»-ի աշխատակիցների հետ հանդիպումներ են տեղի ունեցել։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

DOMElement Object ( [schemaTypeInfo] => [tagName] => a [className] => play-img [id] => [firstElementChild] => (object value omitted) [lastElementChild] => (object value omitted) [childElementCount] => 1 [previousElementSibling] => (object value omitted) [nextElementSibling] => (object value omitted) [nodeName] => a [nodeValue] => [nodeType] => 1 [parentNode] => (object value omitted) [parentElement] => (object value omitted) [childNodes] => (object value omitted) [firstChild] => (object value omitted) [lastChild] => (object value omitted) [previousSibling] => (object value omitted) [nextSibling] => (object value omitted) [attributes] => (object value omitted) [isConnected] => 1 [ownerDocument] => (object value omitted) [namespaceURI] => [prefix] => [localName] => a [baseURI] => [textContent] => ) Первая ссылка: