Ֆինլանդիան այսօր պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ

Ֆինլանդիան այսօր պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին «Twitter»-ում հայտնել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսի 17-ին դիմել էին ՆԱՏՕ-ին՝ անդամակցելու կազմակերպությանը։ 2023 թվականի սկզբին ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը հաստատել են երկու հայտերը, սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկանում էին շվեդական հայտը դիտարկել ֆիննականից առանձին։

Ի վերջո Թուրքիայի խորհրդարանը մարտի 31-ին միաձայն վավերացրեց Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի սկսած ընթացակարգը դեռևս ընթացքի մեջ է․ վերջինիս անդամակցությունը չի վավերացնում 2 երկիր՝ Հունգարիան և Թուրքիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով