tert.am: ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպաստում Եվրասիայի անվտանգությանը, Ֆինլանդիայի մուտքը դաշինք սպառնալիք է Ռուսաստանի համար: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Անշուշտ: ՆԱՏՕ-ի հերթական ընդլայնումը մեր մայրցամաքն ավելի կայուն և անվտանգ չի դարձնում»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կվերլուծի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված իրավիճակը և կմշակի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներ։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պատասխան գործողությունները կախված կլինեն նրանից, թե դաշինքի ռազմական ենթակառուցվածքն ինչ աստիճանի առաջ կբերվի դեպի ՌԴ սահմաններ: