Ֆերիկ համայնքը մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավար է ընտրում

Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ֆերիկ համայնքի ընտրողների թիվը 263 է։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 1 տեղամաս:

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել է ընտրությունների համար ձևավորված  ընտրական տեղամասը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով