Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Շառլ Միշել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած Օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին:

«Վրաց ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին, ի պատասխան Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ շնորհեց Վրաստանին: Թույլ տվեք հստակություն մտցնել. օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին և Վրաստանին ոչ թե կմոտեցնի, այլ կհեռացնի Եվրամիությունից»,- շված է X սոցիալական ցանցում Շառլ Միշելի գրառման մեջ:

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ վրացական օրինագիծը «չի համապատասխանում ԵՄ նորմերին և արժեքներին» և կոչ էր արել «ձեռնպահ մնալ այն հաստատելուց»։

Ընդ որում, եվրոպական կառույցների ղեկավարները չեն պարզաբանում, թե ինչով է վրացական օրինագիծը սկզբունքորեն տարբերվում անցյալ տարեվերջին Եվրահանձնաժողովի առաջարկած՝ Արտասահմանյան ֆինանսավորմամբ կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության մասին օրինագծից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով