Օնիկ Գասպարյանը կրկին մասնակցում է 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին |azatutyun.am|

azatutyun.am: Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն այսօր կրկին մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նիստն ընթանում է փակ դռների հետևում։

Անցած նիստից հետո Քոչարյանն ասաց, որ քննարկել են բոլոր մանրուքները, սկսած՝ պատերազմից առաջ բանակի վիճակից, մինչև սպառազինության, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու հարցեր։ Քննիչ հանձնաժողովի ղեկավարը դրվատանքի խոսքեր հնչեցրեց Օնիկ Գասպարյանի հասցեին, նաև ասաց՝ ոչ մեկը նրա չափ ավանդ չունի Զինված ուժերում, գիտելիքներով էլ չի կարող մրցել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով