Օլժաս Բեկտենովը Ղազախստանի վարչապետ է նշանակվել |factor.am|

factor.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել Օլժաս Բեկտենովին երկրի վարչապետ նշանակելու մասին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ղազախստանի կառավարությունը, որը 2022 թվականի հունվարից գլխավորում էր Ալիխան Սմաիլովը, հրաժարական տվեց փետրվարի 5-ին։ Տոկաևը նախարարների կաբինետին հանձնարարել է կատարել պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։ Երեքշաբթի ավելի վաղ Բեկտենովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջարկել էր իշխող «Ամանաթ» կուսակցությունը, և Մեջիլիսը (խորհրդարանի ստորին պալատը) համաձայնել էր այս նշանակմանը։

«Պետության ղեկավարի հրամանագրով Օլժաս Բեկտենովը նշանակվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ, նա ազատվել է նախկինում զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է հրամանագրի տեքստում։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով