Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը․ 

Հանրապետության տարածքում`

Հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, սպասվում է նաև մառախուղ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից;

Քամին՝ արևտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով