ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա. ԿԸՀ-ն մանդատ տրամադրեց Ջուլիետա Ազարյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրեց ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին: ԿԸՀ-ն մանդատը տրամադրելու մասին արձանագրությունը վավերացրեց դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում: Ազարյանն ԱԺ-ում կփոխարինի Դավիթ Առուշանյանին: 

Դավիթ Առուշանյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 11-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով