ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Լևոն Սահակյանի թեկնածությունը: 

Ազգային ժողովին Լևոն Սահակյանին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկմանը հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սահակյանին երկրորդ անգամ է առաջադրում այդ պաշտոնում: Լևոն Սահակյանը 2022թ մարտին ընտրվել էր որպես ԿԲ խորհրդի անդամ և պաշտոնավարել սահմանված ժամկետներում: 

Սահակյանն իր ելույթում անդրադարձավ ԿԲ-ի գործունեությանը՝ վստահեցնելով, որ Կենտրոնական բանկը պատշաճ իրագործում է իր առջև դրված սահմանադրական նպատակները՝ երկրում գների և ֆինանսական կայունության ապահովումը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով