ՔՊ-ն ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ պատգամավորները վերադարձել են ԱԺ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան:

Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների բացակաների թույլատրելի քանակը գերազանցել է:

«Սակայն որոշում ենք կայացրել այս անգամ չանել, քանի որ իրենք վերադարձել են ԱԺ: Դա քայլ առաջ է»,-ասաց Սիմոնյանը:

Ավելի վաղ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում էր ընդգրկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համապատասխան որոշման նախագիծ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով