news.am: Այսօր՝ մայիսի 5-ի առավոտից կրկին Երեւանում սկսվել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները կրկին փակել են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես փակ են փողոցներ Դավիթաշենում, Քոչար-Վաղարշյան փողոցների խաչմերուկը:
Բանավեճ ծավալվեց ակցիայի մասնակիցների եւ վարորդների միջեւ. վերջիններս պահանջում էին բացել ճանապարհը:
Ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «հայեր, միացեք»:
Քիչ անց ոստիկանները Քոչար-Վաղարշյան խաչմերուկից սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, ընդ որում, այստեղ արդեն ակցիայի մասնակիցները բացել էին փողոցը եւ նրանց բերման ենթարկեցին մայթից:
Դրանից քիչ հետո դեռեւս այդտեղ գտնվող ցուցարարները աղբամաններով փակեցին փողոցը: նորից ժամանեցին ոստիկաններ եւ 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար: Իրավապահները դուրս բերեցին աղբամանները ճանապարհից եւ վերականգնեցին երթեւեկությունը: