Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նոր զարգացումներին համահունչ

Արդարադատության նախարարությունում անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատակարգային նիստ: Հիմնական օրակարգում Խորհրդի աշխատանքների հետագա պլանավորումն էր՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նոր զարգացումներին համահունչ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Նշվում է, որ խորհրդի անդամները քննարկել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման, Խորհրդի նիստերի պարբերականության, սահմանադրական բարեփոխումների գործընթացի հանրային հաղորդակցության հարցերը:

Խորհուրդը որոշել է ձեռնամուխ լինել հայեցակարգի ինտենսիվ քննարկման աշխատանքներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով