Քննարկվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի զեկույցը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում փորձարկվող՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի վերաբերյալ ամփոփիչ քննարկմանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը ծրագրի իրագործման շրջանակներում: Հանդիպմանը քննարկվել է Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի մասին զեկույցը, որին հաջորդել է հարց  ու պատասխանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին մասնակիցները քննարկել են հետագա քայլերը և ամփոփել քննարկման ընթացքում վեր հանված հարցերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով