Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր

Հունիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:
 
Աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր:
 
Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ Հայաստան-Ֆրանսիա, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով