Քննարկվել են Հայաստանի կողմից Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման և փոխանցման հետ կապված մանրամասներ

Մարտի 13-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերության գործադիր տնօրեն Ռամի ալ-Նազերի հետ։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի կողմից Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման և փոխանցման հետ կապված մանրամասներ։
 
Նման օգնություն տրամադրելու ՀՀ Կառավարության որոշման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-ին Եգիպտոս պաշտոնական այցի ընթացքում ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով