aysor.am: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ 2024թ.-ից ԵՄ-ն ու ՀՀ-ն սկսել են քրտնաջան աշխատել համագործակցության խորացման ուղղությամբ։ «Այս համատեքստում ուրախ էի ողջունել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը, որն այցելեց Հայաստան 2024-ի հունվարի 9-11-ը և քննարկեց Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հնարավոր համագործակցության տարբերակները։
Հիշեցնենք, որ Արտաքին հարաբերությունների խորհուրդը համաձայնել է ուսումնասիրել ԵԽՀ-ի Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում «ոչ մահացու ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը»,- գրել է նա։