news.am: Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժանա Անդրեասյանը` անդրադառնալով քիմիկոսների բողոքի ակցիային։
Ավելի վաղ հայտնել էինք` քիմիկոսները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել. իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։
«Սա նոր հարց չէ. մենք մի քանի տարի շարունակ մասնագիտական քննարկումներ ենք իրականացրել, նախարարությունը բազմիցս իր դիրքորոշումը հայտնել է, որ ինստիտուտի աշխատանքը պետք է ապահովվի, ու համապատասպան պայմաններ լինեն»,- նշեց նախարարը։
Ըստ նրա` խնդիրը բարդ է, ու այդ պատճառով ԿԳՄՍՆ-ն գտնում է, որ միակ լուծումը ակադեմիական քաղաքն է, որտեղ կլինի ամբողջական միջավայր գիտական հետազոտությունների համար, և այնտեղ ստիպված չեն լինի հարակից միջավայրի հետ հաշվի նստելու։