Քամու հետևանքով Երևանում և Աբովյանում վնասվել են շինությունների տանիքներ և ավտոմեքենաներ

Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ հուլիսի 11-ին ժամը 19։50-23։45-ն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան քաղաքի մի շարք փողոցներում վնասվել են շինությունների տանիքներ, գովազդային վահանակներ, ավտոմեքենաներ, կոտրվել են ծառեր և պոկվել էլեկտրական լարեր։

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր մեկնած փրկարարական ջոկատներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, տարածքների սահմանազատման, գովազդային վահանակների ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ. զոհեր և տուժածներ չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով