Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել է Լիտվայի տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի ներկայացուցիչներին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի գլխավոր տնօրեն Վիդամանտաս Պլետային և Աերոդրոմների սերտիֆիկացման վարչության խորհրդատու Արունաս Ստանկեվիչուսին։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքացիական ավիացիայի կոմիտեից․ 
«Այցը նպատակաուղղված էր երկու երկրների ավիացիոն մասնագետների փորձի փոխանակմանը, որը միտված է առավել արդյունավետ և թիրախային կազմակերպել ընթացիկ աշխատանքները։

Նշված այցերը կրում են շարունակական բնույթ, ինչն էլ ավելի է նպաստում ավիացիոն իշխանությունների զարգացմանն ու ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը: Այս համագործակցությունը թույլ է տալիս փոխանակել լավագույն փորձը, քննարկել ընդհանուր մարտահրավերները և մշակել նորարարական լուծումներ ավիացիայի ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ապագա համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները, ներառյալ վերապատրաստման ծրագրերը, տեխնիկական խորհրդատվությունը և հնարավոր համատեղ նախագծերը:

Երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ շարունակելու և ընդլայնելու այս արդյունավետ համագործակցությունը», – ասված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով