Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում. քննարկվել են բարեկարգման խնդիրները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի մասնագետների հետ շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում։ Շրջայցին մասնակցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի, մարզահամերգային համալիրի տնօրենի, ոլորտային մասնագետների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման, ջրավազանների վերանորոգման և հակահրդեհային համակարգի արդիականացման վերաբերյալ հարցեր։

Ուսումնասիրելով առկա վիճակը և դիտարկելով հնարավոր լուծումները՝ մասնագետները դիտարկել են հնարավոր նախագծային լուծումներն ու նախնական գնահատել սպասվող աշխատանքների ծավալը։

Ուսումնասիրությունների արդյունքում նախատեսվում է 2024 թվականին պետական բյուջեի միջոցներով և Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ձեռք բերել նախագծանախահաշվային փաստաթղթեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով