Քաղաքական առումով հավանական է, որ ինձ նորից կկալանավորեն, իսկ իրավական առումով աբսուրդ կլինի. Լևոն Քոչարյան |aysor.am|

aysor.am:

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու են երեկ իրեն ու ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին նորից կանչել Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել Ասատուրովին:

«Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, դա արեցին, ծանոթացրեցին, նորից հարցաքննություն արեցին, գործը փակեցին ու  ուղարկեցին դատարան», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս գործով,  Քոչարյանն աբսուրդ է որակում:

«Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այսպիսի աբսուրդով զբաղվեն, ուղղակի ծիծաղելի է», – ասաց Լևոն Քոչարյանը:

Նա նշեց, որ ոստիկանները կեղծ ցուցմունք են տվել, թե, իբր, ինքը ծեծել է ոստիկաններին:

«Բայց  ֆիքսվել են իմ մարմնական վնասվածքները, չնայած դրան` չկա ոչ մի ոստիկան, որին մեղադրանք առաջադրված լինի», – ասաց պատգամավորը:

Սերգեյ Ասատուրովին առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ Քոչարյանին:

«Իմ վրա գոնե կեղծ ցուցմունք կա, իր վրա դա էլ չկա, աբսուրդ է», – ընդգծեց Լևոն Քոչարյանը:

Քաղաքական առումով Քոչարյանը հավանական է համարում, որ իրեն նորից կկալանավորեն․«Իսկ իրավական առումով աբսուրդ է, որ նման բան լինի»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով