Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝
- ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը,
- մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին,
- ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։