Փլվել է 17 կամուրջ, որոշների վերականգնումը մեծ ջանք ու ժամանակ է պահանջելու․ Գնել Սանոսյան |news.am|

news.am: Դեբեդի վարարման հետևանքով փլվել է 17 կամուրջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջներ բավականին խոշոր կամուրջներ են, մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանց վերականգնման համար։ Եթե փոքր համայնքայինների դեպքում լուծումներ գտվել են և կապի խնդիր չկա, այս դեպքում խնդիր ստեղծվել է»,- նշեց նա։

Նախարարն ասաց, որ այսօր արդեն ջրի նվազում ունենք․ «Մի շարք խնդիրներ, որոնք երեկ տեսանելի չէին ջրի բարձր մակարդակի հետևանքով, այսօր տեսանելի են դարձել, ինչը հնարավորություն է տալիս, որ մենք սկսենք նաև ակտիվ այլ ուղղությամբ աշխատանքները»։

Սանոսյանը փոխանցեց, որ գիշերը կարողացել են համապատասխան տեխնիկաները հասցնել Ախթալայի ուղղությամբ․ «Որտեղ մեր 5 բնակավայրեր կտրված են 2 կամուրջների փլուզման հետևանքով։ Այնտեղ կա դաշտային ճանապարհ, որտեղ կարողացել ենք մեքենայով հղի կնոջ անցկացնել։ Այդ 5,5 կմ ճանապարհին տեխնիկան աշխատում է, շեբենապատում ենք»։

Սանոսյանի խոսքով՝ Հաղպատի հատվածում ճանապարհն այնպես է քանդվել, որ հնարավոր է օգտագործել․ «Նշանակում է, որ Հաղպատ և Ծաղկաշատ բնակավայրերը, որոնք կապից կտրված էին, կարող ենք այդ կապն օգտագործել։ Հիմա իրականացվում են աշխատանքներ Շնողից դեպի Ախթալա հատվածում»։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով