«Փեթակ»-ի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ երբ կարող են վերադառնալ աշխատանք

«Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյան:

«Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։

Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»,- գրել է նա:

Նշենք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականները բողոքի ակցիա են իրականացնում առեւտրի կենտրոնի հարակից տարածքում։

Նրանք պահանջում են բացել առեւտրի կենտրոնը, պնդելով, որ այսպիսով տնտեսվարողները տնտեսական վնասներ են կրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով