Փեզեշքիանն ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին կոչ է անում դադարեցնել աջակցությունն Իսրայելին |azatutyun.am|

azatutyun.am: «Համաս»-ի առաջնորդի սպանության պատճառով Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանն ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին կոչ է անում դադարեցնել աջակցությունն Իսրայելին։

«Եթե Միացյալ Նահանգները և արևմտյան երկրները ցանկանում են կանխել պատերազմն ու անկայունությունը տարածաշրջանում, ապա պետք է անհապաղ դադարեցնեն զենք վաճառել և աջակցել Սիոնիստական ռեժիմին», – ասել է Փեզեշքիանը ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում։

«Միացյալ Նահանգները և արևմտյան երկրներն աջակցում են մի ռեժիմի, որը չի ենթարկվում միջազգային օրենքներից և կանոնակարգերից որևէ մեկին», – Իրանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ պնդել է Փեզեշքիանը:

Իրանի և Իսրայելի միջև ուղիղ հակամարտության մտավախությունները սրվել են անցած շաբաթ Թեհրանում «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված պաղեստինյան խմբավորման առաջնորդը Իրանի մայրաքաղաքում մասնակցում էր նախագահ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Իրանը և «Համաս»-ը Հանիեյի մահվան համար մեղադրել են Իսրայելին սպառնալով պատասխան քայլեր ձեռնարկել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով